Հայ բժիշկերի կյանքից
Դեղագետ-նկարիչ` Լևոն Սարգսյան
Լևոն Սարգսյանը ծնվել է 1930 թ.` Երևանում, ծառայողի ընտանիքում։ 1943 թ. ընդունվել է Երևանի բժշկական տեխնիկումի դեղագործական բաժինը, որն ավարտել է 1946 թ.` ստանալով դեղագետի օգնականի որակավորում։
1946 թ. ընդունվել է աշխատանքի Երևանի թիվ 1 դեղատուն, որպես դեղագործ-ասիստենտ։ Երկար տարիներ աշխատել է որպես դեղատան վարիչ` Գոշում (1948 թ.), Թալինում (1949 թ.), Զանգ Cբասարում (1952), Կամո քաղաքում (1953 թ.)։ 1954 թ. ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի կենսաբանական ֆակուլտետը, որտեղից 1957-ին տեղափոխվել է Մոսկվայի Սեչենովի անվ. թիվ 1 բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետ, որն ավարտելով 1961 թ.` ստացել է պրովիզորի որակավորում։ 1962-1965 թ.թ. աշխատել է որպես Երևանի քիմիա-դեղագործարանի գլխավոր ինժեներ։ Այդ տարիներին Երևանի պետական բժշկական ուսումնարանում դասավանդել է նաև «Դեղաձևերի տեխնոլոգիա» առարկան։ Լևոն Սարգսյանը «Դեղաձևերի տեխնոլոգիա» գիտամեթոդական ձեռնարկի հեղինակն է։ 1965-1968 թ.թ. ԽՍՀՄ Բժշկական արդյունաբերության նախարարության դեղագործական գործարանի գլխավոր ինժեներն էր։ 1968-1970 թ.թ. Լևոն Սարգսյանը Հայկական ԽՍՀ առողջապահության նախարարության դեղատների կենտրոնական բազայի կառավարիչն էր։ 1970 թ. Հայկական ԽՍՀ առողջապահության նախարարի հրամանով արժանացել է պրովիզոր կազմակերպչի I կատեգորիայի որակավորման։ 1970-1977 թ.թ. ղեկավարել է Էջմիածնի թիվ 2, իսկ 1977 թ.`՝ Երևանի թիվ 53 դեղատունը։
«Այդպիսիք ժողովրդի հարստությունն են»
Զուլում Գրիգորյան
Իր աշխատանքային տարիներին աչքի է ընկել մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմով, աշխատանքի և ստանձնած պարտավորությունների հանդեպ մեծագույն պատասխանատվությաUբ։ Իր ողջ կյանքի ընթացքում վայելել է ընկերների ու հասարակության համակրանքն ու սերը։
Բազմաթիվ անգամ պարգևատրվել է պատվոգրերով և դիպլոմներով։ ԽՍՀՄ առողջապահության նախարարի հրամանագրով պարգևատրվել է «Առողջապահության գերազանցիկ» կրծքանշանով, ինչպես նաև ԽՍՀՄ գերագույն խորհրդի անունից` «Բարեխիղճ աշխատանքի համար» մեդալով և այլ պարգևներով։
Հայաստանի դեղագետների միության անդամ էր։ 42 տարեկանում շատերի համար անսպասելիորեն, ինչ-որ մի անհասկանալի պոռթկումով, սկսել էր զբաղվել նաև նկարչությամբ։ Կարճ ժամանակ անց, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հայտնի դարձավ Լևոն Սարգսյան նկարիչը։ Սրա ապացույցներն էին կազմակերպված բազմաթիվ ցուցահանդեսները Անգլիայում, Ֆրանսիայում, ԳԴՀ-ում, Ռուսաստանում, Լատվիայում և իհարկե մայր հայրենիքում։ Իր աշխատասիրության և բնատուր տաղանդի շնորհիվ Լևոն Սարգսայնը ընտրվում է Հայաստանի նկարիչների միության, ապա նաև ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Լևոն Սարգսյանը մասնակցել է նաև մի շարք փառատոնների, որոնցից երբեք ձեռնունայն չէր վերադառնում։ Մասնակցելով ժողովրդական ստեղծագործողների համամիութենական առաջին փառատոնին Սարգսայնն արժանացել է դիպլոմի, իսկ ահա արդեն երկրորդ փառատոնին ներկայացված աշխատանքները հեղինակին բերեցին` դափնեկրի բարձր ու պատվավոր կոչումը։
1998 թ. դեղագետ-արվեստաբանը ստեղծում է անվանը համահունչ գաղափարախոսությամբ «Հումանիստ» բժշկական ուսումնարանը։
1999 թ. իր ուժերն է փորձել նաև քաղաքական դաշտում` համամասնական ընտրակարգով գրանցվելով որպես ՀՀ ազգային ժողովի պատգամավորության թեկնածու։
Ցավոք` Լևոն Սարգսայնի բազմաթիվ ծրագրեր այդպես էլ չպիտի իրականանային... Իսկապես տաղանդաշատ այս մարդը իր մահկանացուն պետք է կնքեր 2000 թ. մարտին։
2000 թ. մայիսին «Հումանիստ» բժշկական ուսումնարանը վերանվանվեց պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անունով։ Ուսումնարանը այսօր էլ գործում է, ունի մոտ 400 ուսանող, իսկ կրթօջախի սաները դասախոսական կազմի հետ միասին դավանում են հիմնադրի գաղափարախոսությունը` տարածելով ամենաբարձր ու բարի գաղափարները։ Ուսումնարանը ունի նաև Լևոն Սարգսյանի անվան կրթաթոշակ, որին արժանանում են լավագույն ուսանողները։
2003 թ. տուն-թանգարանի պատին վեր խոյացավ բժիշկ-արվեստագետին նվիրված մի հուշաքար, իսկ 2004 թ. Երևանի Նկարիչների միության տանը տեղի ունեցավ Լ. Սարգսյանի անհատական ցուցահանդեսի բացումը։ 2005 թ. Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում հանդիսավորությամբ նշվեց նրա 75 ամյակը։ Լ. Սարգսյանի տուն-թանգարանի դռները միշտ բաց են, այստեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր աշխարհը, իր գույնը, իր մեղեդին ու բառը։
Նա ապրում էր իր հոգու կանչով և փնտրում էր իմաստավորված կյանք։ Հուսով ենք, որ մահից հետո էլ նա կօգնի շատերին գտնել այն, ինչը ինքը փնտրեց իր ոչ այնքան երկար, բայց ավելի քան լեցուն ու վառ կյանքում։
57 տարեկան Լևոն Սարգսյանը արվեստի մեջ որոշեց բավարարվել նկարչի ձեռքբերումներով ու, կատարելով ևս մեկ կտրուկ շրջադարձ, ներխուժեց գրական աշխարհ։ Եվ կրկին հեղինակի «Հոգու կանչ» և «Ակամա հրեշտակ» ժողովածուները հասարակությանը չթողեցին անտարբեր` պարգևելով հաջողակ արվեստագետին միայն բերկրանքի պահեր։
Նոր-Նորքի VI զանգվածի այն փողոցը, որտեղ գտնվում է նրա արվեստանոց-տուն-թանգարանը, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ 2005 թ. անվանակոչվել է Լևոն Սարգսյանի անունով։
Կարդացեք նաև
Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...
Բժշկական համալսարանում 100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...
Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...
Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...
Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...
Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...
Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...
Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...
ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...
Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...
Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...
Իսկական անունը՝ Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...
Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ
Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...
Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն